Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկրորդ պայթյունն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 11, վիրավորվել 27 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթյունները տեղի են ունեցել Շուլա թաղամասում այն պահին, երբ տասնյակ մուսուլման-շիաներ վերադառնում էին շիական 7-րդ իմամ Մուսա Քազիմիի հիշատակի սգո արարողությունից:
Վերջին տվյալների համաձայն՝ առաջին պայթյունի հետևանքով զոհվել է 14, վիրավորվել 9 մարդ:










































