Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է 20 խուլիգանների, որոնք Ռուսաստան-Լեհաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մասնակցել են անկարգություններին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Լեհաստանի իշխանություններին:
Ըստ այդ տեղեկության՝ ձերբակալվածները բոլորն էլ լեհեր են:
Այդպիսով երեքշաբթի տեղի ունեցած խաղից հետո ձերբակալվածների թիվը գերազանցում է 200-ը:











































