Լոնդոնում այսօր տեղի կունենա «Դրոշի դուրսբերման» հանդիսավոր արարողությունը, կանցկացվի ռազմական շքերթ ու Թագավորական ավիացիայի ինքնաթիռները կթռչեն Բուքինգհեմյան պալատի վրայով: Միացյալ Թագավորությունը տոնում է թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան օրը:
Ծննդյան օրը պաշտոնապես նշելու սովորույթը երկրի գլխավոր պետական տոներից է, որը նշվում է հունիսի սկզբին`անկախ թագուհու ծննդյան փաստացի օրվանից: Սովորաբար, տոնակատարությունները նշվում են հունիսի երկրորդ շաբաթ օրը, սակայն այս տարի, կապված թագուհու գահակալման 60-ամյա հոբելյանական հանդիսավոր արարողությունների հետ, տոնը պաշտոնապես տեղափոխել էին մեկ շաբաթով:
Էլիզաբթե 2-րն իր ծննդյան 86-րդ տարեդարձը նշել է ապրիլի 21-ին՝ ընտանեկան շրջանակում: