Բրիտանացի հայտնի դերասան ու ռեժիսոր Քենեթ Բրանին շնորհվել է ասպետի կոչում` համաձայն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի` այսօր հրապարակված պատվավոր ցուցակի:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Բրանը հայտնի է դարձել Շեքսպիրի պիեսների էկրանավորմամբ, մասնավորապես՝ «Հենրիխ 5-րդի» ու «Համլետի» բեմադրություններով:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, որը նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» բլոկբաստերում, թագուհու հրամանագրով դարձել է Բրիտանական թագավորության շքանշանակիր:
Նշենք, որ պատվավոր ցուցակում է նաև իրանական ծագմամբ ճարտարապետ Զախա Խադիդը: Նա այս տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայի համար մի քանի մարզահամալիրներ է նախագծել:










































