Հունաստանում պաշտոնապես ավարտվել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Դրանից առաջ երկրի քաղաքական հիմնական կուսակցությունները և նրանց համախոհները միտինգներ էին անցկացրել Աթենքի փողոցներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Գլխավոր մրցակիցներ են համարվում ձախ արմատական «Սիրիզան» ու պահպանողական «Նոր դեմոկրատական կուսակցությունը», որոնց հայացքները Հունաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ արմատապես տարբերվում են միմյանցից:
Պահպանողականները կարծում են, որ երկիրը պետք է մնա եվրոգոտում, իսկ «Սիրիզայի» ղեկավարները ընդհակառակը` հայտարարում են, որ պետք է հրաժարվել կոշտ տնտեսական պարտավորություններից, որ իր վրա է վերցրել Հունաստանը` միջազգային ֆինանսական օգնություն ստանալու նպատակով:
Վերջին հարցումների համաձայն` երկու կուսակցություններն էլ վայելում են բնակչության հավասար աջակցությունը:









































