Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող:
Հանդիպման լավագույն խաղացողի համար նախատեսված մրցանակը Ռիբերիին հանձնեց պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ֆերնանդու Կոուտուն:
Հիշեցնենք. ուկրաինացիները 0:2 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին` խաղի ավարտին հաղթողին զիջելով նաև «Եվրո-2012»-ի D խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:






































