Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, և 12-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է Itar-Tass գործակալությունը՝ հղում կատարելով NDTV հնդկական հեռուստաալիքին։
Պատահարը տեղի է ունեցել Սոլափուր քաղաքում (Մահարաշթրա նահանգ)։ Ըստ նույն աղբյուրի՝ մասնավոր զբոսաշրջային ավտոբուսը, որում եղել է ուխտավորների մի խումբ, կորցրել է վերահսկողությունը և ընկել է ձորը։ Ուխտավորներն ուղևորվում էին Շիրդի քաղաք, որը համարվում է տեղի հոգևորական խոշորագույն կենտրոններից մեկը և հայտնի է համաշխարհային զբոսաշրջային շուկայում։ Ոստիկանությունում նշել են, որ զոհերի թիվը կարող է աճել։









































