Լրատվական կայքերը հաքերային հարձակումներից հեռու պահելը պահանջում է մշտական ուշադրություն: Այսօր «Առաջին լրատվական»-ին այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` խոսելով լրատվական կայքերը ադրբեջանական հաքերային հարձակումներից պաշտպանելու միջոցներից: Նա կարևորեց, որ կայքի տերը հասկանա` կայք սարքելը դեռ խնդրի մի մասն է:
«Կայքի ծրագրային ապահովումը պետք է թարմացվի, պետք է ստուգվեն հնարավոր խոցելիությունները և այլն, այսինքն` պահանջվում է մշտական ուշադրություն մասնագետների կողմից»,- հստակեցրեց Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին տեղեկություններ են տարածվում, որ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերով պայմանավորված՝ հաքերային հարձակումների էին ենթարկվել մի շարք կայքեր:











































