ՌԴ-ում ընթանում է Կազանի Գրան պրին, որտեղ հիանալի ելույթ է ունենում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը:
5-րդ տուրում էլինան իր պարտիան սև ֆիգուրներով ոչ-ոքի ավարտեց Սմիլիթի հետ և իր վաստակած միավորների թիվը հասցրեց 3.5-ի: Այժմ նա առաջին հորիզոնականը կիսում է Մուզիչուկի հետ:
6-րդ տուրում Դանիելյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով և իր ուժերը կչափի Կոստիցևայի հետ:





































