«Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Սիրիա, և ներկայում չվերթներ չեն իրականացվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից:
Չվերթների դադարեցման հիմնական պատճառը միջազգային բարդ իրադրությունն է: Բացի այդ, այս ուղղությամբ չվերթներ բավականին հաջողությամբ իրականացնում են սիրիական ավիաընկերությունները: «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Սիրիայից դեպի Հայաստան հոսքի ավելացումը պահանջարկ չի՞ ստեղծում, ընկերությունից պատասխանեցին, որ մինչ այժմ այս չվերթի որևէ լուրջ պահանջարկ չի նկատվել, և երբ կարիք լինի, «Արմավիա»-ն կքննարկի այդ ուղղությամբ չվերթներ իրականացնելու հարցը:









































