Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Ատլանտյան խորհրդում անցկացված քննարկումների ժամանակ անդրադարձել է վրաց-իրանական հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Իրանական թեման նախկինի նման շարունակում է մնալ Վրաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջև քննարկման գլխավոր թեմաներից մեկը: Վրաստանի ու Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումը դրական քայլ էր, քանի որ ներկայումս իրանցիները կարող են այցելել Վրաստան և սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում «հարևան ժողովրդավարությունում»: Միևնույն ժամանակ Իրանը չպետք է Վրաստանի հաշվին ստանա իր դեմ սահմանված պատժամիջոցներից խույս տալու հնարավորություն»:










































