Ռուսաստանի հետ ոչ եկամտաբեր գազային պայմանագիրը ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստորագրել է Գերմանիայի ու եվրոպական մյուս կառավարությունների խնդրանքով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով իտալական հրատարակության հարցին` դիվանագետը նկատել է, որ 2009թ. Տիմոշենկոն խախտել է այդ ժամանակ գործող օրենքը` առանց նախարարների կաբինետի համաձայնության ստորագրելով գազային համաձայնագիրը , որը Ուկրաինային ձեռնտու չէր:
«Դա արվել է Գերմանիայի ու եվրոպական մյուս երկրների կառավարությունների խնդրանքով, որոնք պնդել են, որ արագ լուծվի «գազային ճգնաժամը», երբ դադարեցվել էին վառելիքի մատակարարումը ԵՄ երկրներ: Գլխավորն այն է, որ հարցը լուծվել է ուկրաինացիների թիկունքում: Երբ Մերկելն ու մյուսներն աջակցում են Տիմոշենկոյին, դրանով աջակցում են խնդիրներն ուկրաինացի ժողովրդի թիկունքում լուծելու հնարավորությանը»,- հարցազրույցից մի հատված է մեջբերում ՈՒկրաինային ԱԳՆ մամլո ծառայությունը:










































