Արդեն մի քանի օր է, ինչ Թաիլանդի և Կամբոջիայի սահմանագծում տեղի են ունենում իսկական պատերազմական գործողություններ: Ամեն ինչ սկսվել է մի քանի օր առաջ. երկու երկրների սահմանային մի հատվածում, որը համարվում է վիճելի, հայտնվել են միանգամից երկու երկրների զորամիավորումներ, որից հետո սկսվել են բախումները: Այս մասին հարղորդում է Fox News-ը:
Ըստ լրատվամիջոցների, հիմա մարտեր են գնում 11-րդ դարի բուդդիստական տաճարի մերձակայքում, որն էլ համարվում է վեճի առարկա: Ըստ Կամբոջիայի զինվորական ներկայացուցիչների` քանդվել է տաճարի պատերի մի մասը: Երկու երկրներն էլ օգտագործում են ականանետներ և հրետանային զինատեսակներ: Արդեն հայտնի է 5 զոհի մասին:








































