Ութ ամիս շարունակ եվրոպական ավտոշուկան ցուցաբերում է բացասական դինամիկա: 2012-ի մայիս ամսվա տվյալներով՝ Եվրամիության տարածքում նոր ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 8,7%-ով՝ հասնելով 106 հազար 845 մեքենայի:
Ընթացիկ տարվա հինգ ամիսներին ԵՄ-ում մեքենաների իրացումը կազմել է 5 մլն 442 հազար 326, այսինքն՝ 7,7% քիչ, քան մեկ տարի առաջ նույն ժամակահատվածում: Այս մասին են վկայում Ավտոարտադրողների եվրոպական ասոցացիայի տվյալները:
Եվրոպայի խոշորագույն ավտոշուկաների շարքում մայիսին աճ է ցուցաբերել միայն Մեծ Բրիտանիան (+7,9%), մինչդեռ մնացած մյուս երկրներում անկում է գրանցվել՝ Գերմանիա (-4,8%), Իսպանիա (-8,2%), Իտալիա (-14,3%), Ֆրանսիա (-16,2%):










































