Sunday, 07 06 2026
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ

Հարավային Կովկասի սև անցքը

«Նեզավիսիմայա գազետա»-ն այսօրվա իր համարում անդրադառնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորի` երեկ ավարտված այցին, որի շրջանակում նա այցելել էր Հայաստան ու Ադրբեջան: Ըստ թերթի` նրա այցը նվազեցրել է լարվածությունը երկու կողմերի միջև:

Ստորև ներկայացնենք Յուրի Ռոսքի հոդվածը մասնակի կրճատումներով.

«Հրաձգությունները շարունակվում էին չճանաչված Լեռնային Ղարաբաղի շփման գծում ու որոշ սահմանամերձ շրջաններում:

Երևանում ու Բաքվում Գիլմորը խոսել է բռնության անթույլատրելիության մասին, սակայն դատելով վերոնշյալ վայրերից ստացված տեղեկություններից՝ նրա կոչերն արդյունավետ չեն եղել:

Հիմա հանգստացնող սցենարի հույսը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկարվարների միջև հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման հետ:

Իմոն Գիլմորը հակամարտող կողմերի հետ խոսելիս խաղաղության մասին ճշմարտություններ է ասել: Բայց այդ ամենը նրանք լսել էին ոչ մեկ անգամ ու ոչ մեկ տարի: Փակուղային իրավիճակում, որում հայտնվել է բանակցային գործընթացը, կողմերը հակված են արդեն մեղադրել նաև միջնորդներին:

Ընդ որում` Բաքուն դա վաղուց է անում` քննդատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը ղեկավարում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ անգործության մեջ, ու պարբերաբար խոսք է բացում բանակցային ձևաչափը փոխելու, դրա հետ միաժամանակ` միջնորդներին փոխելու մասին:

Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ ստատուս-քվոն, որին նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, անթույլատրելի է:

Երևանին միջնորդների աշխատանքը, եթե անգամ ամբողջությամբ չի էլ գոհացնում, սակայն ավելի շատ է ձեռնտու, քան Բաքվին: Սակայն Գիլմորի հայտարարությունը , որ արվել է ներկայիս այցի ժամանակ, հարցեր է առաջացնում նաև հայկական կողմի մոտ: Հայկական կողմը չի թաքցնում հիասթափությունն այն բանից, որ ԵԱՀԿ գործող նահագահը, ով Երևանում ամեն կերպ խուսափում էր Լեռնային Ղարաբաղ այցի մասին հարցից, Բաքվում ինքնաթիռից իջնելիս հայտարարեց, որ մտադիր չէ գնալ չճանաչված հանրապետություն:

Մյուս հարցը այնքան ԵԱՀԿ-ին ուղղված չէ, որքան համաշխարհային խաղորդներին: Մասնավորապես, հայկական կողմին չի կարող չանհանգստացնել, թե ինչու բոլորի աչքի առաջ զարգացող ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը, որի շրջանակում Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռք է բերել շուրջ 2 մլրդ դոլարի սպառազինություն, Արևմուտքը համառորեն համարում է ստիպված քայլ` ուղղված իրանական սպառնալիքի դեմ:

Ընդ որում` անձամբ Բաքուն պարբերաբար հերքում է այդ պնդումը` Թեհրանին հավաստիացնելով, որ չնայած առկա միջպետական հակասություններին, Ադրբեջանը ոչ մի կերպ չի մտնի հակաիրանական կոալիցիայի մեջ, եթե այդպիսին ձևավորվի:

Իրանը, ընդունելով այդ հավաստիացումները, իր հերթին, դժվար թե հավատա դրանց:

Ակնհյատ է, որ ցանկանալով հավասարեցնել հարաբերությունները, Թել Ավիվը, որի ներկայացուցիչները, մասնավորապես երկրի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, որ անգամ 1 տոկոս քննարկման հնարավորություն չէին ընձեռել Իսրայելին՝ Թուրքիայում իրագործված հայերի ցեղասպանության վերաբերյալ, անսպասելի փոխել են դիրքորոշումը:

Օրերս Կնեսետում կայացել է այդ ողբերգության քննարկումը: Նախաձեռնության հեղինակ, ՄԵՐԵՑ կուսակցության պատգամավոր Զախավա Գալյոնը, հայտարարել էր. «Մենք մոտենում ենք պատմական անարդարության վերականգնմանը»:

Կնեսետում բանավեճերը, որի շրջանակում 7 խորհրդարանական խմբակցության անդամները հանդես էին գալիս ցեղասպանության ճանաչման օգտին, այնպիսի մակարդակով էին տեղի ունենում, որ Երուսաղեմում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Արիս Շիրվանյանը հեռախոսազրույցում ասել է, որ հարցի որոշման հավանականությունը շատ բարձր է:

Սակայն նման լավատեսությունը կարող է չափազանց լինել, իսկ Թել Ավիվի դիրքրոշման փոփոխությունը կապված է ոչ միայն Երևանի հետ հարաբերությունները հավասարեցնելու, այլև Անկարայի վրա ճնշում գործադրելու ցանկության հետ:

Անդրկովկասում լարվածությունը չի կարող չնկատվել Մոսկվայի կողմից: Հիշեցնենք, որ Բաքվի ու Թել Ավիվի միջև ռազմական խոշոր գործարքի կնքումը գրեթե համընկավ «Ռոսսելխոնադզորի»` ադրբեջանական մրգերի ու բանջարեղենի արգելքի հնարավոր ընդունման հետ:

Թող որ այս համընկնումը պատահական է, իսկ նախազգուշացումը չի իրագործվել, սակայն Ադրբեջանի ռազմական մեծ ծախսերը Ռուսաստանին ամեն դեպքում անհանգստացնում է` Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, Իրանը` այդպիսին հանդիսանում է:

Այն, որ Գյումրիում տեղակայաված ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ինտենսիվացրել են կրակային զորավարժությունները և ամռանը զգալիորեն ավելացվել են օդաչուների թռիչքների ժամերը, շփման գծում լարվածության ֆոնին պատահական չեն կարող լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում