Մեծ Բրիտանիայի իշխանությունները երեկ երեկոյան հրապարակել են շուրջ 100 մլրդ արժողությամբ ֆունտ ստեռլինգ միջոցառումների ծրագիրը, որը կոչված է պաշտպանելու երկրի տնտեսությունը եվրոգոտում պարտքային ճգնաժամի խորացման դեպքում: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Երկրի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ելույթ ունենալով Լոնդոնի ֆինանսիստների առաջ, հայտնել է, որ աշխատում է Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգի հետ միջողցառումների մշակման վրա, որոնք իրենց մեջ ներառում են տնտեսության վարկավորման խթանում, ինչը պետք է ապահովի մոտ 80 մլրդ ֆունտ ստեռլինգ էժան վարկեր:
Իր հերթին, Անգլիայի բանկը, որպեսզի կարողանա կանխարգելել ֆինանսական ոլորտում խնդիրների առաջացումը` կապված լիկվիդայնության հետ, անհապաղ գործի կդնի բանկերին 6-ամսյա վարկերի տրամադրման սխեման`ամսական 5 մլրդ ֆունտ ստեռլինգից ոչ պակաս ծավալով:
«Միասին կկարողանանք ապահովել հզոր վահան, որն ի վիճակի կլինի մեզ պաշտպանել մեր շեմին կանգնած ճգնաժամից»,- ասել է նա:
Անգլիայի բանկի ղեկավարն իր ելույթում չի բացառել ԿԲ-ի դրամական քաղաքականության հետագա մեղմացումը:











































