Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Guria News-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի կասկածում, որ իշխանություններն իր ֆիզիկական լիկվիդացման վերաբերյալ մի շարք պլաններ ունեն։
«Ես չեմ կասկածում, որ Վրաստանի իշխանություններն ունակ են գնալ ամեն ինչի: Այդ մարդը (Սաակաշվիլին) պատրաստ է գնալ ամեն քայլի: Այժմ նա կարծես թե չի նկատում ներքաղաքական զարգացումներն ու շրջում է ողջ Վրաստանով: Նա կարծում է, թե ոչինչ տեղի չի ունենում, սակայն սխալվում է: Պետք է մի քիչ էլ սպասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է նա:








































