Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել «Հայոց արծիվներ» ՀԿ-ի դիմումը ու թույլատրել փետրվարի 19-ին Մատենադարանին հարակից տարածքում անցկացնել կազմակերպության առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը: Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը կողմնակից է բացօթյա նմանատիպ միջոցառումներին:
Հենց ինքն էլ առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ էլի Մատենադարանի մոտ 2010 թ. մարտի 27-ին կազմակերպեց «Հայոց արծիվների» առաջին համագումարը: Դրան մասնակցեց մոտ 5,000 մարդ: Իսկ փետրվարի 19-ին նախատեսվում է 10 հազար արծվի մասնակցություն:
Հիշեցնենք, որ խաղաղ երթ է լինելու՝ ի պատիվ ՀՀ նախագահի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի, և Հանրապետության հրապարակում տարբեր մարզերից «արծվային թռիչքով» մայրաքաղաք հասածները քոչարի են պարելու: Նշենք նաև, որ առաջիկայում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առաջարկվելու է ընդերքի նախարարի պաշտոնը, իսկ Խաչիկ Ասրյանն էլ, ըստ հավաստի աղբյուրների, Սյունիքի մարզպետացուն է: