News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ սևծովյան Ուրեկի հանգստավայրում հետևել է նոր՝ 1.8 կիլոմետրանոց, ծառուղու (բուլվար) կառուցման ու վերականգնողական աշխատանքներին:
Այդ նախագծի շրջանակներում պլանավորված է կանաչապատել ծառուղուն հարակից տարածքը, տեղադրել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորման համակարգեր ու նստարաններ, ամբողջովին թարմացնել կենտրոնական մուտքը: Այդ աշխատանքներում ներգրավվելու է 200 մարդ:
Սաակաշվիլին նաև ծանոթացել է հանգստավայրի ջրամատակարարման նոր նախագծի հետ, որի շրջանակներում ամբողջովին փոխվելու են ջրամատակարարման ու կոյուղու համակարգերը: Ուրեկին ապահովվելու է բարձրորակ և մշտական խմելու ջրով: Այդ աշխատանքների սկիզբը պլանավորված է 2013 թվականին, իսկ ավարտը՝ 2014 թվականին: Նախագիծը գնահատվում է 17 միլիոն դոլար:











































