Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անգլիայի Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ հետաքրքրված են «Բարսելոնա»-ի հարձակվող Քրիստիան Տելիոյի ծառայություններով:
Երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ, մասնավորապես, ուշադրություն է ցուցաբերում «Լիվերպուլ»-ը: Ֆուտբոլիստի իրավունքների դիմաց ակումբի ղեկավարները պատրաստ են առաջարկել 9 մլն եվրո:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները մոտակա օրերին բանակցություններ կսկսեն «Բարսելոնա»-ի հետ` Տելիոյի իրավունքները ձեռք բերելու նպատակով: Կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի ստորագրած պայմանագրի ժամկետը վավերական է մինչև 2013 թվականը:
Ավելի վաղ իսպանական գրանդի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել էր, որ «Բարսելոնա»-ն չի հրաժարվի Տելիոյի օգնությունից:









































