Պորտուգալական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել ազգային հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուին: Դանիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Ռոնալդուն չկարողացավ արդյունավետ իրացնել 2 գոլային պահ: Չնայած 3:2 հաշվով պորտուգալացիների տարած հաղթանակին, այնուամենայնիվ, Քրիշտիանուի վրիպումների պատճառով վտանգվել էր ազգային թիմի հաջողությունը:
Ստորև ներկայացնում ենք պորտագալական լրատվամիջոցների մեկնաբանությունները:
A Bola. «Պորտուգալիան հաղթեց առանց Ռոնալդուի աջակցության, ով ձեռքից բաց թողեց 2 անհավանական հնարավորություն»:
Diario de Noticias. «Այս հանդիպմանը թիմն իրենց հետևից էին տանում Պեպեն ու Նանին, որոնք ուղղում էին Ռոնալդուի սխալները»:
Correio da Manha. «Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, բայց ոչ Պորտուգալիայի համար»:







































