Վենեսուելայում սկսվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը: Այսպիսի հայտարարություն, ինչպես հաղորդում է BBC-ն, արել է երկրի նախագահ Ուգո Չավեսը:
Նրա խոսքով` արտադրությունը մեկնարկել է Իրանի ու մյուս դաշնակիցների հետ ռազմական համագործակցության շրջանակում, որոնց թվում են Ռուսաստանն ու Չինաստանը:
Չավեսն ընդգծել է, որ մեծ` 100 կմ հեռահարության ԱԹՍ-ները ստեղծվում են պաշտպանական նպատակներով:
Նա նաև հավելել է, որ երկրում սկսվել է Կալաշնիկովի ավտոմատների ու նռնակների արտադրությունը:
Հիշեցնենեք, մինչև այդ Չավեսը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ԱՄՆ-ը կարող է ներխուժել Վենեսուելա, որպեսզի իր վերահսկողության տակ վերցնի նավթային մեծ պաշարները»:









































