Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալան Ձագոևի խաղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ «կանոնիրների» ղեկավարները մտադիր են 13 մլն ֆունտ առաջարկել «բանակայիններին»` Եվրոպայի 2012 թ. առաջնության լավագույն ռմբարկուներից մեկին ձեռք բերելու համար:
«Եվրո-2012»-ի շրջանակներում Ռուսաստանի ընտրանու 2 հանդիպումներում Ձագոևը 3 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Մասնագիտացված ինտերնետ պորտալն այս ֆուտբոլիստի տրանսֆերը 16 մլն եվրո է գնահատում:








































