«Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
««Սիվիլիթաս»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եվ այն, որ երեկ «Սիվիլիթաս»-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում` հայտնի չէ՝ դեսպաններն իրենց նախաձեռնությա՞մբ են գնացել, թե՞ «Աիվիլիթաս»-ն է SOS հնչեցրել»,- ապա թերթը հավելում է.
«Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ»:











































