Առաջին համակարգչային վիրուսները հայտնվել են ավելի քան 20 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր, սպառնալիքների բնույթն արմատապես փոխվել է՝ արտացոլելով փոփոխությունները տեխնոլոգիաներում, կյանքի բոլոր նոր ոլորտներում համակարգիչների ներդրումը և օգտվողների թվի անդադար աճը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին։
«Կիբեռհանցագործությունը տարածվել է ողջ աշխարհում, իսկ Հայաստանը ճանաչվել է որպես խոցելի երկիր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը:
Նրա խոսքով, ծրագրի ներդրմամբ փորձ կարվի պետական մարմինների համակարգչային ամբողջ տեխնիկան և ցանցը հուսալի դարձնել: Մ.Վարդանյանը նշեց, որ եթե պետական մարմիններում ծրագրի ներդրումը պարտադիր է և խորհուրդ տվեց մասնավոր հատվածում նույնպես մշակված միջոցառումներն իրականացնել:
Ամեն դեպքում, ըստ նրա, «տեխնիկան առաջ է գնում, բայց հակերները նույնպես պարապ նստած չեն»:










































