Իտալիայի «Միլան» ակումբի սեփականատեր և նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ Տիագո Սիլվայի իրավունքները վաճառելն անհրաժեշտ է ակումբին` առկա ֆինանսական խնդիրների պատճառով:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ միլանյան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին Փարիզ է ժամանել` ՊՍԺ-ի ղեկավարների հետ բանակցություններ վարելու նպատակով:
«Մեր ֆինանսական վիճակը ծանր է, և ես ոչինչ չեմ կարող անել Տիագոյին ակումբում պահպանելու համար: Ինձ 46 մլն եվրո են առաջարկել այդ ֆուտբոլիստի իրավունքների դիմաց»,- Goal. com-ը մեջբերում է փոխնախագահի խոսքերը:
Այգ գումարը կարող է օգտակար լինել «Միլան»-ին` ակումբի ֆինանսական կայունությունն ապահովելու համար:
«Միլան»-ն արդեն լքել են Ջենարո Գատուզոն, Ալեսանդրո Նեստան, Կլարենս Զեդորֆը, Ֆիլիպո Ինձագին: Ամենայն հավանականությամբ, այն կլքի նաև Տիագո Սիլվան:






































