Իսպանական մամուլի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Մայկոնի տրանսֆերը:
«Ներաձուրիներ»-ի նախագահ Մասիմո Մորատին պատրաստ է բրազիլացու ծառայություներից հրաժարվել 10 մլն եվրոյի դիմաց: Այս գումարը զգալիորեն պակաս է «Ռեալ»-ի` 2 տարի առաջ առաջարկած գումարի չափից: Երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռեալ»-ը, անմիջապես խնդրեց «արքայական ակումբ» հրավիրել Մայկոնին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր վճարել 25 մլն եվրո, սակայն իտալական ակումբը չհամաձայնեց բաց թողնել բրազիլացուն:
Պորտուգալացի մարզիչը ցանկանում է Ալվարո Արբելոային փոխարինող գտնել, ով անհաջող ելույթներ ունեցավ 2011/12թթ մրցաշրջանում:








































