Երեկ կեսօրին Մերձմոսկովյան շրջանի Օստրովցի բնակավայրում ջրամբարում խեղդվել են ծագումով Հայաստանից երկու երկվորյակ եղբայրներ:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսիկիյ կոմսոմոլեց» թերթը, իրավապահ մարմինները 21 տարեկան եղբայրների մարմինները հայտնաբերել են կեսօրին՝ ժամը 12:00-ը սահմաններում: Նշվում է, որ նրանք ծնունդով Հայաստանից են։
Ենթադրաբար՝ նրանք մահացել են գիշերը: Որպես մահվան հնարավոր տարբերակ՝ նշվում է ջրահեղձ լինելը, սակայն ուսումնասիրվում է նաև սպանության տարբերակը:









































