Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ո՞վ կհանգցնի Շիրակի լույսը

Հայաստանում արտագաղթի տեմպերը գնալով ահագնանում են: Այդ մասին փաստում են թե՛ ազգագրագետները, թե՛ սոցիոլոգները, թե՛ միջազգային կառույցների անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց` 2010-ին Հայաստանը լքել է շուրջ 70.000 մարդ:

Այս ցուցանիշը, սակայն, չի կարող հաստատել Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժինը, որի բերած տվյալները (2010-ի վիճակագրության միգրացիայի ցուցանիշները ոստիկանության անձնագրային բաժիններից են), որտեղ արձանագրվում են այն ցուցանիշները, երբ մարդիկ երկրի հետ վերջնականապես խզում են կապերը: Ըստ այդ ցուցանիշի` 2010-ին մեկնողների և վերադարձողների տարբերությունը կազմել է 4019 մարդ, այսինքն` ժամանել են 7894, մեկնել` 12.013: Կարծում եմ` այս ցուցանիշը Հայաստանում բնակվող ցանկացած քաղաքացու մոտ մեղմ ժպիտ կառաջացնի, ավելին` շատ քաղաքացիներ այսօր արդեն իրենք են հերթերի մեջ, թե ով առաջինը կլքի երկիրը` մասնակցելով Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին:

Դեռ 2006թ. Վլադիմիր Պուտինը միգրացիոն ծրագիր էր մշակել երկիրը դեմոգրաֆիական ճգնաժամից դուրս բերելու համար: Իսկ արդեն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Շիրակի մարզում ՌԴ միգրացիոն դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչները դեպի Ռուսաստան արտագաղթելու քարոզարշավ են սկսել «Հայրենակիցներ» կոչվող ծրագրի շրջանակներում: Ըստ այդ ծրագրի` արտագաղթողներին հնարավորություն է տրվում ընտրելու Ռուսաստանի Դաշնության 33 մարզերից որևէ մեկը, ընտրությունն էլ հատկապես մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայերի մեջ է լինում, որոնց վեց ամսվա ընթացքում բարձր աշխատավարձից բացի, խոստանում են ՌԴ քաղաքացիություն և բնակության վայր հատկապես գյուղերում: Սակայն կարող են գնալ նրանք, ովքեր համապատասխանում են հայրենակիցներ սահմանմանը, իսկ հայրենակիցը նա է, որ կիսում է Ռուսաստանի մշակույթը, ավանդույթները և խոսում է ռուսերեն: Իսկ մեկնողներն էլ պետք է ամբողջ ընտանիքներով մեկնեն, ինչն էլ փաստացի նշանակում է հայաթափություն:

«Շիրակ կետրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը փաստում է, որ արտագաղթողների շատ մեծ հոսք կա, քանի որ բավական է տեսնել, թե ինչ հերթեր են գոյանում, պարզ է դառնում, որ ցուցանիշը, ըստ որի` 600 հոգի է գնացել, սխալ է, քանի որ 1000 մարդուց ավել արդեն գնացած կլինեն ծրագրի շրջանակներում: Ավելին` Վահան Թումասյանը նշում է, որ սա պաշտոնապես առաջին դեպքն է, երբ քարոզվում է արտագաղթը, մարզպետարանում անգամ բողոքել են, որ այդ ծրագիրն այնքան էլ լավ կազմակերպված չէ, որ ավելի մեծ արդյունավետություն չի տվել, որ ավելի շատ մարդիկ չեն գնացել:

«Պետությունը պետք է մտահոգվեր, որ գնում են, մարզային իշխանությունների ներկայացուցիչները քննադատում են այդ ծրագիրն այն իմաստով, որ լավ կազմակերպված չէ»,- նկատում է Վահան Թումասյանը: Ըստ նրա` սա ռուսական պետական քաղաքականություն է, իսկ ավելի ուշ Գյումրիում կմնա այնքան մարդ, որքան պետք է` ռուսական բազաների սպասարկման անհրաժեշտ քանակությամբ, ավել մարդ իրենց պետք չէ, նրանք անում են իրենց գործը: Նրան զարմացնում է հատկապես այն, որ արտագաղթը քարոզում են պետական մակարդակով այն դեպքում, երբ ճիշտ հակառակը պետք է անեին: Այնինչ մարդուն, որը սոված է, այլ բան չի մնում, քան միանագամից դիմել այդ միջոցին:

Իսկ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Միհրան Գալստյանը, անդրադառնալով արտագաղթի նման տեմպերին, նկատել է, որ 2008-2009թթ. մենք ունեինք արտագաղթի հետ կապված ոչ միայն տնտեսական խնդիրներ, այլ նաև սոցիալական, ապագայի նկատմամբ անորոշությունը Հայաստանում նույնպես խթանեց արտագաղթի պրոցեսը 2009-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով: Բացի այդ, Միհրան Գալստյանը փաստում է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության մի զանգված կա, որն այսօր ոչ միայն իրեն ապահով չի զգում Հայաստանում, այլ նաև իր և իր ընտանիքի հեռանկարը չի տեսնում, աշխարհի ամենատարբեր ծայրերում հեռանկարը տեսնում է, բայց Հայաստանում չի տեսնում:

Անդրադառնալով Հայաստանը որպես ծերացող երկիր դիտարկմանը` նկատում է, որ այսօրվա մեր երիտասարդները նոր արժեհամակարգի կրողներ են, իսկ Հայաստանը գնալով ավելի շատ բաց հասարակություն է դառնում, ինչի արդյունքում միգրացիոն գործընթացներն ակտիվանում են: Անդրադառնալով հայերի` հիմնականում Ռուսաստանի Դաշնություն արտագաղթելուն, ազգագրագետը այն պայմանավորում է նախ Ռուսաստանի հետ մեր ավանդական կապերով, և երկրորդ` Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը ավելի բարենպաստ է Հայաստանի աշխատանքային միգրանտների համար, բացի դրանից` կա ճանապարհի հետ կապված խնդիր (Ռուսաստանի պարագայում բավականին մատչելի է), և պետք է չմոռանալ, որ Ռուսաստան արտագաղթը սկսվեց 1960-ական թթ., երբ Հայաստանում արտագնացություն սկսվեց և հիմա արդեն նրանց 2-3 սերունդը բավականին ազգակցական կապեր ունի: Մյուս խնդիրն էլ ռուսաց լեզվի տիրապետումն է այս դեպքում: Գյումրիում տեղի ունեցող դեպքերից էլ տեղյակ է:

Ազգագրագետի խոսքերով` Ստալինյան շրջանում մեր հայրենակիցներին բռնի կերպով աքսորում էին Սիբիր, և այսօր շատ հետաքրքիր պրոցես է ստեղծվել, երբ Ռուսաստանը միգրացիոն քաղաքականություն է վարում, քանի որ ունի դեմոգրաֆիական խնդիր: Բացի այդ, ազգագրագետը նշում է, որ Ռուսաստանի միգրացիոն նման քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում արտագաղթը դեպի արևմուտք բավականին ակտիվ է, և հիմա իրենք միգրացիոն քաղաքականությունը վարում են հատկապես նախկին խորհրդային տարածքի երկրների հաշվին իրենց թվաքանակն ավելացնելու համար: Միհրան Գալստյանը նշում է, որ այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որում մենք ենք հայտնվել, մարդկային ռեսուրսները շատ կարևոր են, քանի որ մենք ունենք ղարաբաղյան խնդիր, սահմանամերձ շրջանների խնդիր, իսկ եթե դատարկվում է, Աստված գիտե` ինչ իրավիճակ կարող է ստեղծվել:
Իսկ գյումրեցիներն իրենց հատուկ հումորով իրար մեջ այս ընթացքում փորձում են պարզել` ով է լինելու Շիրակի լույսը հանգցնողը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում