Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակներում կայանալիք Ռուսաստան-Հունաստան հանդիպումը կսպասարկի շվեդ մրցավարների անձնակազմը` Յունաս Էրիկսոնի գլխավորությամբ: A խմբի մյուս` Չեխիա-Լեհաստան հանդիպումը կվարի շոտլանդացի Քրեյգ Թոմփսոնը:
Իսպանացի Կառլոս Վելասկո Կարբալյոն կվարի B խմբի շրջանակներում կայանալիք Դանիայի և Գերմանիայի ազգային հավաքականների խաղը: Նույն խմբի Նիդերլանդներ-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի իտալացի Նիկոլա Ռիցոլին:









































