Հունիսի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Չինչին-Նավուր ճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս Յումզ Մ-1» մակնիշի տրակտորը` վառելափայտով բեռնված կցասայլով, «Մոմխուտ թալա» հանդամասի մարգագետնյա ճանապարհին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































