Հունիսի 12-ին, ժամը 21.30-ին, Շիրակի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:










































