Լեհաստանում դատարանը առաջին դատավճիռն է կայացրել խուլիգանների նկատմամբ, որոնք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Ռուսաստանի ու Լեհաստանի հավաքականների խաղի ժամանակ կռիվ էին հրահրել:
Լեհաստանի մամլո գործակալության տեղեկությամբ` Վարշավայի Սրեդմեստիե շրջանային դատարանը արագացված ռեժիմով որոշել է 8 լեհի տուգանել 500 զլոտիով (150 դոլար) կամ դատապարտել 1 տարվա պայմանական ազատազրկման, որոնք մասնակցել էին մայրաքաղաքի փողոցներում անկարգություններին:
Այսօր ոստիկանությունը մտադիր է դատարան հայտարարություն տալ ևս 90 մարդու գործ հետաքննելու համար: Այս մասին հայտնում է «Վեստին»:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին անկարգությունների ժամանակ Վարշավայի ոստիկանությունը ձերբակալել էր 184 մարդու, այդ թվում` 156 լեհի, 25 ռուսի, ինչպես նաև իսպանացու, հունգարացու ու ալժիրցու:
Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ էին տուժել, այդ թվում` 17 ոստիկան: 25 ռուս բժշկական օգնության կարիք էին ունեցել:









































