Իտալիայի տնտեսությունն այնքան էլ փխրուն չէ, ինչպես որ կարծում են շատերը: Այս մասին, ինչպես հաղորդում է France 24-ը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին՝ մեկնաբանելով երկրում տիտող իրավիճակը:
«Մենք այնքան էլ փխրուն չենք: Միաժամանակ, կան մի շարք ոլորտներ, օրինակ՝ արտաքին պարտքը կամ բանկային համակարգը, որտեղ մենք այնքան էլ ուժեղ չենք»,- ասել է Մոնտին»:
«Իտալացիներին հատուկ է անսպասելի էյֆորիայից կտրուկ անցնել անհիմն դեպրեսիայի»,- հավելել է նա՝ նկատի ունենալով, որ շատ իտալացիներ և օտարերկրացիներ անհիմն եզրակացություններ են անում Իտալիայի տնտեսության կայունության վերաբերյալ:
Մոնտին ընդգծել է, որ Իտալիայի գլխավոր մրցակցային առավելությունը միջին և մանր բիզնեսի ձեռնարկությունների զարգացած ցանցն է, ինչպես նաև տնտեսությունների ցածր պարտքային ծանրաբեռնվածությունը: «ՄԵնք կարիք չունենք դիմելու հուսահատ տնտեսական միջոցառումների»,- ամփոփել է վարչապետը:









































