Մեքսիկայում ձերբակալվել է «Զետաս» նարկոկարտելի 52 անդամ, հաղորդում է France 24 հեռուստաալիքը: Ձերբակալվածների թվում կան նաև երեխաներ:
Իշխանությունների տեղեկություններով, ձերբակալվածների թվում է կարտելի երկրորդ մարդը՝ Միգել Մորալեսը, ինչպեսև նրա 13 հիմնական մեղսակիցները: Նրանց դեմ մեղադրանքներ են ներկայացվել թմրանյութերի մաքսանենգության և անօրինական այլ ճանապարհով ստացած տասնյակ միլիոն դոլարների լվացման համար:
Նուէվո Լեոն նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Ջորջ Դոմինեն հայտնել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ: Գործողությունները սկսվել են հունիսի 8-ին, սակայն իշխանությունները մանրամասները բացահայտում են միայն հիմա:
Դոմիեի խոսքով՝ ձերբակալվածներից յորաքանչյուրն իր դերն է ունեցել կարտելում: Համարվում է, որ Նուէբո Լեոն նահանգը վերահսկում է «Զետաս» խմբավորումը, որի միջուկն են կազմում բանակից դասալիք սպաները:
2006թ. հետո, երբ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը բանակը ներգրավեց թմրավաճառների դեմ պայքարում, երկրում զոհվել է ավելի քան 47 հազար մարդ: Թմրավաճառները հաճախ իրենց զոհերի դիակները ցուցադրաբար թողնում են հասարակական վայրերում՝ մրցակիցներին վախեցնելու համար:










































