Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Տիգրանի սպանությունից հետո Տարախչյանը դարձել է փոխգնդապետ

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում փետրվարի 3-ին` ճաշից հետո, երբ ականազերծողների զորախումբը ճաշարանից վերադարձել է զորանոց` հանգստանալու, փոխգնդապետ, 33-ամյա Սարգիս Տարախչյանը մտել է այնտեղ և տեսնելով հանգստացող զինվորներին` հարձակվել նրանց վրա:

Սկզբում բռունցքներով է ծեծել ժամկետային զինծառայողներին, ոմանց գլուխները խփել պատին, ապա ձեռքն է վերցրել փայտե աթոռը և դրանով շարունակել ծեծը: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, փոխգնդապետն իր կաշին փրկելու համար նույն օրը տեղավորվել է զինվորական հոսպիտալում:

Նախօրեին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան` ՊՆ մամլո` արտերկրում գտնվող խոսնակը հերքել էր այդ տեղեկությունը: Մինչդեռ, մեր աղբյուրները պնդում են, որ նման բան իսկապես եղել է:

Հրապարակման մեջ Սարգիս Տարախչյանի անունը տեսնելուց հետո մեզ զանգահարեցին նաև նույն` Կարճաղբյուրի զորամասում տարիներ առաջ «էլեկտրահարված», իսկ հարազատների պնդմամբ` սպանված Տիգրան Օհանջանյանի ծնողները` հիշեցնելով, որ նույն Տարախչյանն իրենց որդու հետ կատարված դեպքից հետո նույնիսկ պաշտոնեական առաջխաղացում է ունեցել:

«Այդ Սարգիս Տարախչյանը 2007-ի օգոստոսի 31-ին (սպանության օրը) եղել է զորամասի պատասխանատու, ու օրվա պատասխանատու լինելով հանդերձ` սպանությունից անմիջապես հետո ստացել է պաշտոնի բարձրացում, նաև զինվորական աստիճան են տվել. եղել է կապիտան, տվել են մայոր, նշանակել են հրամանատար` շտաբի պետն է եղել այդ զորամասի»,- ասաց Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը` նշելով, որ եթե այն ժամանակ այդ նույն Տարախչյանին և զորամասի մյուս պատասխանատուներին համապատասխան պատժի ենթարկեին, ապա այսօր նույն Տարախչյանն այդպես անպատժելիորեն չէր ծեծի զինվորներին:

Ի դեպ, Տարախչյանի նկատմամբ հովանավորչության առկայությունը նկատելի է եղել Տիգրանի գործով` նաև դատարանում, բայց մինչ դրան անցնելը հիշեցնենք Տ.Օհանջանյանի գործի որոշ մանրամասներ, այդ թվում` հակասական, հասկանալի դարձնելու համար հնարավոր հովանավորչության շարժառիթները:

Սուրեն Օհանջանյանը համոզված է, որ իր տղային իրականում դաժանաբար սպանել են. դիահերձարանում արված լուսանկարում ակնհայտ երևացող մարմնական վնասվածքները, բռնության հետքերը և հակառակ դրան` նախաքննության անհիմն հիմնավորումը, թե էլեկտրահարումից կարող է զինվորի հագուստները պատռվել և տարբերանշանն էլ գրպանում հայտնվել, խոսում են այն մասին, որ զինվորը չէր կարող էլեկտրահարումից մահանալ, մանավանդ, որ խնդրո առարկա ձգալարի մեջ փորձաքննությամբ չի հայտնաբերվել այնքան հոսանք, որը կարող էր Տիգրանի մահվան պատճառ դառնալ:

Հիշեցնենք, որ Տիգրանի մահվան համար նախաքննական մարմինը ծառայողական անփութության համար մեղադրանք էր առաջադրել զորամասի կապի հանգույցի պետ Ռուստամ Ասատրյանին և Կարեն Թովմասյանին, որոնց սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց, նաև սպանվածի ծնողների համառության շնորհիվ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց, և գործն ուղարկվեց նոր քննության, քանի որ նրանց մեղքն այդպես էլ չապացուցվեց:

Տուժողի իրավահաջորդները համոզված են, որ հանցագործները դրսում են, մի քանիսն են, քանի որ Տիգրանը ֆիզիկապես ուժեղ և մարզված երիտասարդ է եղել: Իսկ որ մեղավորների նկատմամբ հովանավորչություն է եղել, նման ենթադրության առիթ են տալիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մոնիկա Մարգարյանի հետևյալ փաստարկները. նախաքննության, դատաքննության ընթացքում իրենց իրավունքները սահմանափակվել են. դատարանը մերժել է միջնորդությունը` մի շարք վկաների դատարանում հարցաքննելու, այդ թվում` Արմեն Գալստյանին:

«Վկա Արմեն Գալստյանը այդ օրը հերթապահ է եղել երկրորդ հսկիչ-անցագրային կետում և ութսունհինգ մետր հեռավորությունից (կարմիր շտաբի ուղղությամբ, որտեղ հանգրվանել է այն ժամանակվա կորպուսի հրամանատար, այժմ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը) ինքը ձայներ է լսել, խշշոց է լսել, թրմփոց է լսել, կարծես ինչ-որ բան է ընկել գետնին, մարդկային ուժեղ ցավի ձայն է լսել, հետո կտրվել է այդ ձայնը, ինքը հետ է գնացել, սակայն նորից են կրկնվել ձայները, մոտեցել է, առաջ է եկել, և քանի որ տարածքը լուսավորված է եղել, նկատել է, որ զինծառայող է ընկած կապի հանգույցի տարածքում: Այսինքն` Արմեն Գալստյանն առաջինն է հայտնաբերել Տիգրան Օհանջանյանի դիակը:

Վիգեն Ադամյանը (փորձագետ) իր եզրակացությունում նշել էր, որ նման վնասվածքներ («էլեկտրահարման հետևանքով») ստանալուց հետո տուժողը չէր կարող ինքնուրույն գործողություն անել` բղավել, ուստի գտնում ենք, որ մինչև ենթադրյալ էլեկտրահարվելն է եղել դեպքը, այսինքն` կապի հանգույցի տարածքում ինչ-որ բան է տեղի ունեցել: Բացի դա …մենք միջնորդել էինք, որ զորամասի հրամանատարին` Սմբատ Սիմոնյանին, դատարանում հարցաքննեինք, դատարանը մեր միջնորդությունը մերժել էր»,- մեզ հետ զրույցում նշել էր Մոնիկա Մարգարյանը: Ըստ նրա` Տիգրանի դեպքից հետո նրա կյանքի համար պատասխանատու անձինք` շտաբի պետ Սարգիս Տարախչյանը, զորամասի հրամանատար Սմբատ Սիմոնյանը և օրվա հերթապահ, վաշտի հրամանատար Նվեր Մարգարյանը տույժերի ենթարկվելու փոխարեն կոչումներ են ստացել և պաշտոնեական առաջխաղացում ունեցել: Մինչդեռ նրանք պետք է պատասխան տային, թե «քուն» հրամանից հետո ի՞նչ գործ ուներ զինվորը զորամասից 400 մետր հեռու:

Այսինքն` ի սկզբանե այնքան կեղծված էին այս գործի հանգամանքները, որ նույնիսկ դատաքննության ժամանակ անհայտ մնաց դեպքի իրական վայրը, ժամանակը, դրդապատճառը: Եվ քանի որ չկարողացան փակել այս գործը` ո՛չ նախաքննության միջոցով և ո՛չ դատարանի միջոցով, գործը դեռ մինչ օրս մնացել է զինդատախազության կոկորդում: Փորձեցին իրավիճակից դուրս գալ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական հանձնաժողովի միջոցով, որում ընդգրկված առողջապահական համակարգի կարկառուն ներկայացուցիչները պետք է պարզեին, թե իրականում ինչից է մահացել Տիգրան Օհանջանյանը: Սակայն վերջինիս ծնողների պնդմամբ, այս հանձնաժողովն էլ չկարողացավ համոզիչ, սպառիչ փաստարկներ բերել էլեկտրահարման վարկածը հաստատելու համար: Մասնավորապես նրանց հետաքրքրում էր, թե ինչպես կարող էր Տիգրան Օհանջանյանի պարանոցի վրայի «էլեկտրանիշի» հետքը դեպքից անմիջապես հետո լինել 8-11 սմ, իսկ մեկ օր անց` դառնալ 19 սմ, դա իսկապե՞ս էլեկտանիշի հետևանք է, թե՞ կարող էր այլ եղանակով ստացված վնասվածք լինել (ասենք` պարանով խեղդամահ արված լինել): Հստակ չեն պատասխանել այս հարցին:

Տուժողի իրավահաջորդը, տրամադրելով դիահերձարանում արած լուսանկարները, հարց էր առաջադրել` Տիգրանի պարանոցի վրա վնասվածքի (պարանի կամ լարի) մե՞կ հետք է, թե՞ երկու, և խնդրել էր արձանագրել` Տիգրանի բերանի խոռոչում արյուն կա՞, թե՞ ոչ, ականջներից մեկի խեցին ուռա՞ծ է, թե՞ ոչ: Պատասխանը կրկին չկա: Ստացվում է, որ Սարգիս Տարախչյանի «կատարմամբ» մի գործը դեռ չմարսած` երկրորդն է սկսվում, եթե իհարկե նրան չհանեն համակարգից. «…Տարախչյանը, օրվա հերթապահը` եղել ա Նվեր Մարգարյանը, հրամանատարը Սմբատ Սիմոնյանը, եղել է մայոր, տվել են փոխգնդապետ, դեպքից անմիջապես հետո: Դրանց պարգևատրումն ո՞վ է տվել. կորպուսի հրամանատարը` ինքը ստեղից ներկայացնում է, ընդեղից բարձրացնում են: Եվ կորպուսի հրամանատարը շատ լավ գիտի, որ էդ մարդիկ մեղավոր են, և պատիժ պետք է կրեն: Կորպուսի հրամանատարը Հայկազ Բաղմանյանն է եղել… երաշխավորել ա, որ էդ մարդկանց պաշտոնները բարձրացնեն: Դրա պատճառը էն ա, որ էդ մարդիկ երևի գիտեն` ինչ է եղել, թաքցնում են: Եվ եթե թաքցնում ես, ուրեմն դու «լավ» մարդ ես եղել, քեզ կբարձրացնենք, որ քեզ համար էլ լավ լինի, մեզ համար էլ: Եթե էդ մարդն այն ժամանակ պատժվեր, հիմա նման բան չէր անի: Անպատժելի են, դրա համար էլ նման դեպքերը շարունակվում են: Մեր զինված ուժերում ընդունված օրենք ա` ամեն սպանությունը կատարելուց հետո, բարձրացնում են զորամասի հրամանատարների պաշտոնները…»,- նշեց Ս.Օհանջանյանը:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում