Մեծ Բրիտանիան կշարունակի ապագայում ևս պայքարել Ֆոլկլենդյան կղզիների համար: Այսպիսի հայտարարություն է արել, ինչպես հայտնում է BBC-ն, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` ֆոլկլենդյան հակամարտության ավարտի 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
Իր հերթին, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես Կիրշները բրիտանական թերթերի միջոցով Միացյալ Թագավորությանը կղզիների ապագայի հարցով բանակցությունների կոչ է արել:
Ավելի ուշ` այսօր, նա մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ-ի ապագաղութացման կոմիտեում:
Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներում բրիտանական կառավարության աջակցությամբ 2013թ. առաջին կեսին կանցկացվի հանրաքվե` կղզիների կարգավիճակի որոշման հարցի վերաբերյալ:
Ֆոլկլենդյան կղզիները մի քանի տասնամյակ է, ինչ վիճահարույց տարածք է Արգենտինայի ու Մեծ Բրիտանիայի միջև: 1982թ. արգենտինական դեսանտը իջավ իրեն լատինական պետություն համարող այդ տարածք:
Դրան հաջորդել էր 74-օրյա պատերազմը, ինչի հետևանքով սպանվեց 649 արգենտինացի և բրիտանացի 255 զինվոր:









































