Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հիմնած բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ մրցույթ է սկսում առնվազն 30 հազար բնակիչ ունեցող ամերիկյան այլ քաղաքների քաղաքապետերի համար: Մրցույթին մասնակցելու համար պետք է գաղափար առաջարկել՝ ինչպես բարելավել կյանքը քաղաքում: Առաջին մրցանակը կլինի 5 մլն դոլար, ևս 4 հաղթող կստանան յուրաքանչյուրը մեկ միլիոնական դոլար: Գումարը կծախսվի մտածված նախագիծն իրականացնելու համար:
Մրցութային հարցաթերթիկում, որը պետք է լրացնեն բոլոր մասնակիցները, գաղափարի համառոտ նկարգարությունից բացի պետք է պատասխան տրվի 24 հարցի: Հարցաթերթիկն անհրաժեշտ է լրացնել մինչև 2012թ. հուլիսի 16-ը, իսկ պատրաստի ծրագրերը քաղաքապետերը կներկայացնեն 2012թ. սեպտեմբերի 14-ին:
Բլումբերգի խոսքով՝ մրցույթը կօգնի ԱՄՆ տարբեր քաղաքների քաղաքապետերին՝ փոխանակվել տնտեսական և այլ բնույթի խնդիրների լուծման փորձով:










































