Տոկիոն, նոր հարցումների համաձայն, ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք քաղաքը:
MailOnline-ը հաղորդում է, որ Ճապոնիայի մայրաքաղաքն առաջ է անցել Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից, Օսական հայտնվել է երրորդ տեղում:
Լոնդոնը դեռևս 25 թանկարժեք քաղաքների մեջ է մտնում: Հարցումներն անցկացրել է Mercer ընկերությունը:











































