Friday, 05 06 2026
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է

«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության արդյունքը Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն է». վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն և նախանշված ծրագրերի իրականացում:

«Ռուսաստանի օրը երիտասարդ, սակայն կարևոր տոն է, որը կապված է ռուսական պետության նորօրյա շրջադարձային պատմության, քաղաքական, տնտեսական և ռուս հասարակության հոգևոր կյանքի հետ: 1990-ական թվականների սկզբում մեր ազգերի կողմից իրականացվել է պատմական ընտրություն՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման:
Մենք անցանք փոխակերպման ոչ հեշտ ճանապարհ, սակայն այդ ճանապարհը մեզ համար բացեց նոր հնարավորություններ և ավելի արդյունավետ զարգացման հեռանկարներ: Այսօր ես վստահորեն և միաժամանակ գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացանք պահպանել մեր ժողովուրդների միջև եղած բազմադարյա բարեկամությունը, այլև այն բարձրացնել որակական նոր մակարդակի: Այդ բարեկամության արդյունքն է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը:

Այսօր Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում: Նա նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը և արտաքին առևտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկը: Մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մեզ համար առաջնային է համարվում, մասնավորապես, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների դիֆերսիֆիկացիան:

Մենք վստահ ենք, որ ինտենսիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ տնտեսական համագործակցությանը: Դա թույլ կտա նաև նոր լիցքեր հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը:

Ես ուրախ եմ, որ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ: Մենք լիակատար փոխըմբռնում ունենք մեր փոխհարաբերությունների մոդեռնիզացման շուրջ՝ նոր՝ դիվեսիֆիկացված և նորարական տնտեսության պլատֆորմի հիման վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ եղբայրական ռուս ժողովրդին մաղթելով երջանկություն և բարգավաճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում