Եվրոպական խոշոր քաղաքների բնակիչների մեծ մասը կցանկանային, որպեսզի Բարաք Օբաման վերընտրվեր ԱՄՆ նախագահի պաշոտնում: Այս մասին են վկայում Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքները:
Օբամային վերընտրվելու արժանի են համարում Ֆրանսիայի և Գերմանիայի բնակչության 10-ից 9-ը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Չեխիայի բնակչության 10-ից 7-ը: Օբամայի վերընտրվելը ցանկալի է նաև Հունաստանի բանկիչների 45 %-ի և Լեհաստանի բնակիչների 40 %-ի համար: Ըստ նույն հետազոտության՝ Ռուսաստանում Օբամայի վերընտրվելուն կողմ է բնակիչների 25 %-ը (դեմ՝ 27 %-ը):
Մյուս երկրների շարքում, ամենաշատը, որ ցանկանում են Օմաբան վերընտրվի, Բրազիլիայի (72 %) և Ճապոնիայի (66 %) բանկիչներն են: Ամենաշատ «թշնամիները» Օբաման ունի Եգիպտոսում (76 %), Հորդանանում (73 %) և Լիբանանում (62 %):
Pew Research Center-ի անցկացրած հետազոտության մեջ նաև այլ տվյալներ են պարունակվում: Դրանք, մասնավորապես, վկայում են, որ աշխարհում Օբամայի արտաքին քաղաքականության նկատմամբ աջակցությունը համեմատած 2009 թ. հետ, նվազել է: Այսպես, 2009 թ. նրա արտաքին քաղաքականությանն աջակցում էր եվրոպական խոշոր երկրների բնակիչների 78 %-ը, իսկ 2012 թ.՝ 63 %-ը:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. նոյեմբերի 5-ին, որոնց ժամանկ Օբամայի մրցակիցն, ամենայն հավանականությամբ, կլինի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:










































