Վարշավայում Լեհաստան-Ռուսաստան խաղից առաջ ռուս երկրպագուների կազմակերպած երթի ժամանակ ֆանատների միջև բախումներ են տեղի ունեցել: Նախնական տեղեկությունների համաձայն` ռուս երկրպագուներից մեկը մահացու վիրավորվել է:
Ռուս ֆանատների երթին մասնակցում էր շուրջ 5000 մարդ: Առաջին շարքում քայլում էին, այսպես կոչված, ֆուտբոլային խուլիգանները, ովքեր պետք է ապահովեին ռուս երկրպագուների պաշտպանությունը լեհ սադրիչներից:
Սակայն վերջիններս իրենց գործողություններով զանգվածային ծեծկռտուք են հարուցել: Ոստիկանների միջամտությամբ այն դադարեցվել է, սակայն բազմաթիվ ռուսներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:







































