Արիզոնայի դեմոկրատ կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսի նախկին օգնական Ռոն բարբերը նրա տեղը կզբաղեցնի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ինչպես հաղորդպւմ է The Hill պարբերականը, Բարբերը հաղթել է Գիֆֆորդսի հրաժարականից հետո անցկացված արտահերթ ընտրություններում:
Politico-ն գրում է, որ դեմոկրատին հաջողվել է հաղթել չնայած այդ շրջանում գրանցված հանրապետական ընտրողների թիվը 26 հազարով ավելի էր:
ԸՆտրություններում Բարբերի մրցակիցը հանրապետական Ջեսի Քելին էր, որը վայելում է պահպանողական «Թեյախմություն» շարժման աջակցությունը: 2010թ. նա ընտրություններում պարտվել էր Գիֆֆորդսին, որն այդ ժամանակ վերընտրվեց երրորդ ժամկետով:
Գիֆֆորդսը Կոնգրեսը լքել է 2012թ. հունվարին, որպեսզի շարունակի մեկ տարի առաջ ստացած ծանր հրազենային վերքից վերականգնվելու կուրսը: Հիշեցնենք 2011թ. հունվարի 8-ին Թուսոն քաղաքում Ջարեդ Լի Լոֆները անկանոն կրակ էր բացել Գիֆֆորդսի և տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Դրա հետևանքով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել էր նաև Ռոն Բարբերը:









































