Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա կրթության և գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար կրթության ոլորտի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է` այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը համագործակցում է Լատինական Ամերիկայի առայժմ երկու պետության` Արգենտինայի և Չիլիի հետ և հույս հայտնել, որ հետայսու ամուր հիմքեր կդրվեն նաև Էկվադորի հետ հնարավոր համագործակցության դաշտում: Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի գերակայությունները, մասնավորապես, կրթության հասանելիության, որակի, իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների համատեքստում:

Կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում», – նշել է նախարարի պաշտոնակատարը` հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը և փորձի փոխանակումը ազդակ կհանդիսանան արդյունավետ համագործակցության համար:

Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Էկվադորը կարևորում է կրթության և գիտության դերը երկրի զարգացման գործում, և այդ ուղղությամբ վերջին տարիներին, ըստ դեսպանի, էկվադորը հսկայական առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, գիտելիքի արժևորման, կրթության որակի, մտածելակերպի փոփոխության տեսանկյունից: Դեսպանը, ներկայացնելով կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Էկվադորում այդ գործընթացները միշտ չէ, որ հանրային լայն աջակցություն են ունենում, որովհետև դրանց արդյունքը տեսանելի է լինելու տարիներ, երբեմն նաև տասնամյակներ անց:

Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմք կդրվի, միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել առկա գիտական ներուժին և տպավորվել որոշակի ցուցանիշներով:

Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև որոշ հանրակրթական դպրոցներում իսպաներենի` որպես օտար լեզվի դասավանդման, հայաստանյան բուհերից մեկում իսպաներեն լեզվի կենտրոնի հիմնման հնարավորությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում