Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին աջակցության խոսքեր է հասցեագրել Պաուլու Բենտուի սաներին: Այդ մասին են հայտնում պորտուգալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում կայացած հանդիպմանը Պորտուգալիայի ընտրանին զիջել է գերմանացիներին:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը ևս պորտուգալացիները դժվարությունների բախվեցին: Սակայն թիմին հաջողվեց հաղթահարել դրանք և հասնել եզրափակիչ: Անհրաժեշտ է հավատով մոտենալ խաղին, տակտիկային և անել առավելագույնը՝ հաղթանակի հասնելու համար: Իսկ հաղթանակների համար շանսեր դեռ կլինեն»,- հայտարարել է բրազիլացի մասնագետը:





































