«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու թիմի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան նոր պայմանագիր են ստորագրել: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Նոր համաձայնագիրը ենթադրում է, որ Սուբիսարետան կաշխատի ակումբում մինչև 2014 թվականը` ևս 2 տարով պայամանգրի ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:
Նշենք, որ ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելն արդեն հայտարարել էր, որ գոհ է Սուբիսարետայի կատարած աշխատանքից:









































