Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը «մտադիր է կառավարության քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը և եթե նման որոշում ընդունվի, հարցը խորհրդարանում կդրվի քվեարկության»։

Որքանո՞վ է հավաստի այս լուրը, պարզ չէ։ Համենայն դեպս, իսրայելական հասանելի լրատվամիջոցները, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական մամուլը այդ մասին առայժմ ոչինչ չեն հրապարակայնացրել։ Դա, սակայն, չի խանգարել, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները «մեկնաբանությունների համար» դիմեն Հայաստանի ԱԳՆ-ին։ Ստացվել է իրավիճակին լիովին համարժեք պատասխան: «Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ»։

Իսրայելում մի քանի ամսից ընտրություններ են։ Եվ եթե արտգործնախարար Սաարի նախաձեռնությունը անգամ կոալիցիոն «կառավարության դիրքորոշումն» է, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հոկտեմբերից հետո Երուսաղեմում քաղաքական ինչ դասավորություն է ստեղծվելու։

Իսրայելի կոալիցիոն կառավարության օրակարգում Հայոց ցեղասպանության «ճանաչման հարցը» ինչո՞ւ է հայտնվել։ Այս հարցի պատասխանը, թվում է, բոլորի համար պարզ է: Թուրքիան Նաթանյահուին մեղադրում է Գազայում «ցեղասպանություն գործելու» մեջ, իսրայելա-թուրքական հարաբերությունները լարված են, և Երուսաղեմը «հակակշիռ» է ստեղծում։

«Ժամանակն է, որ պարզունակ մարդիկ հասկանան, Իսրայելը խորապես թքած ունի՝ հայ ժողովրդին պե՞տք է, որ Իսրայելը Ցեղասպանությունը ճանաչի, թե՞ ոչ։ Դա հայերի համար չի արվում։ Եվ եթե անգամ հայերը աղերսեն չճանաչել, բայց Իսրայելին պետք է Էրդողանի վրա ճնշում գործադրել, միևնույն է՝ Ցեղասպանությունը կճանաչվի»,- իրավիճակը և Նաթանյահուի կառավարության մոտիվացիան այսպես է ներկայացրել իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Ասված է նույնիսկ «առանձնահատուկ օժտվածների» համար շատ պարզ և հասկանալի ձևակերպումներով։ Այդուհանդերձ, ամենաէականը պետք է Հայաստանի հանրությունը պետք է հասկանա․ Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում, որ ի՞նչ անի»։ Գազայի, Պաղեստինի անկախության, Երուսաղեմի «պատմական կարգավիճակի և օսմանյան ժառանգության» հարցերում Էրդողանը դիրքորոշում հազիվ թե փոխի։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «կարող է առկախել»։ Այդ դեպքում իսրայելա-թուրքական «դաշինքը կվերածնվի՞»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում