Ուկրաինայի կրոնական կենտրոն հանդիսացող Վիշգորոդում հունակաթոլիկական տաճարի հոգևորականը տաճարի ներքևի սրահը վերածել է զվարճանքի գոտու: Ինչպես տեղեկացնում է ТСН-ն, այնտեղ այցելողները կարող են դիտել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
Աղբյուրի տվյալներով՝ Եվրո-2012-ի երկրպագուները հավաքվում են տաճարի ներքև սրահում և դիտում խաղերը, որոնց ցուցադրությունն իրականցվում է պրոյեկտորի միջոցով:
Հայր Տարասը կարծում է, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Նրա խոսքով՝ տաճար հազվադեպ այցելողների համար սա հիանալի առիթ է, որպեսզի նրանք գան ու հասկանան, որ հոգևորականը սովորական մարդ է: Հոգևորականը սահմանափակումներ է կիրառում, նա արգելել է ալկոհոլն ու սիգարետը:
Ուկրաինան Լեհաստանի հետ հյուրընկալում է Եվրոպայի ֆուտբոլի խաղերը: Խաղերն Ուկրաինայում անցկացվում են Կիևում, Դոնեցկում, Լվովում և Խարկովում:









































