Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Pluri Sport ընկերությունը կազմել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը։
Ամենաթանկը գնահատվել է «ֆուտբոլի արքա» Պելեի տրանսֆերը։ Ընկերության կատարած հաշվարկներով՝ բրազիլացու իրավունքները 20 տարեկանում գնահատվել են 93 մլն եվրո, իսկ Լիոնել Մեսսիինը նույն ժամանակահատվածում՝ 68 մլն։ Երրորդ հորիզոնականում է Նեյմարը՝ 55 մլն, 4-րդ տեղում՝ Մեսսիի հայրենակից Դիեգո Մարադոնան (40 մլն)։
Ընկերությունն ընտրել է գնահատման 61 չափանիշ, օրինակ՝ տարիքը, ինքնատիպությունը, կայունությունը, ֆիզպատրաստվածությունը, տակտիկական պատրաստվածությունը, խաղի ելքը միայնակ փոխելու կարողությունը, խաղային կարգապահությունը, թիմային ոգին, առաջնության մակարդակը, նվաճած տիտղոսները, ֆինանսական միջոցները, որոնք ակումբը ստանում է տվյալ ֆուտբոլիստի շնորհիվ։
20 տարեկանում Պելեն նվաճել է 13 տիտղոս, Մեսսին՝ 11, Նեյմարը՝ 6, Մարադոնան՝ 1։








































