TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ օրեցօր ավելանում է Թուրքիայի տարածքում պատսպարված սիրիացի փախստականների թիվը: Վերջին երկու օրերին թուրք-սիրիական սահմանը Հաթայի շրջանում հատել է 519 սիրիացի: Նրանց մի մասը եղել է վիրավոր:
Համայից, Լաթաքիայից ու Իդլիբից ժամանած այդ սիրիացիներն ուղարկվել են Շանլըուրֆա նահանգում գտնվող Ջեյլանփընարի վրանային քաղաք: Վիրավորներին տեղափոխել են Անթաքիայի հիվանդանոցներ: Ներկայիս դրությամբ, Թուրքիայում գտնվում է 29,000 սիրիացի փախստական:









































